Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

ՕՐՕ դաշինքի նախընտրական հանդիպումները

ՕՐՕ դաշինքի նախընտրական հանդիպումները
19.03.2017 | 11:35

Գեղարքունիքում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի անդամներին դիմավորեցին աղ ու հացով, զուռնա-դհոլով: Նրանք նախ հանդիպեցին վարդենիսցիների, հետո մարտունեցիների և գավառցիների հետ։

Բոլոր քաղաքներում քարոզարշավը սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգեցին Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» հիշատակը։ «Իր մահվան մեջ մեղավոր է իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ուրիշ ոչ ոք: Թող բժիշկների վրա հանկարծակի մեղք չբարդեն: Ես հիմա զգում եմ, որ փորձում են բժիշկների վրա մեղքը բարդեն»,- իր խոսքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Ներկայացնելով նախընտրական ծրագիրը՝ դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը հայտարարեց՝ իրենք Գեղարքունիքում են, որ իշխանությունը տան ժողովրդին: Նա խոստացավ, որ ընտրվելու դեպքում իրենց ուշադրության կենտրոնում է գտնվելու ցանկացած քաղաքացի։ «Գալիս, անցնում են և, ձեր խոսքն է, որ հինգ տարիների ընթացքում այլևս չեն երևում ժողովրդի մոտ: Մենք չափազանց մեծ ուշադրություն ենք դարձնելու հաշվետվողականության գաղափարին և անհրաժեշտության դեպքում վստահության հանրաքվե ենք անցկացնելու: Եթե հաղթանակելուց հետո ժողովուրդը մեզ չվստահի շարունակել կառավարել, ապա մենք չենք կառավարելու»,- հայտարարեց Օհանյանը:
Դաշինքի անդամ Վարդան Օսկանյանի խոսքով՝ իրենց շարքերում կան այնպիսի մարդիկ, որոնք կարող են երկրում դրական փոփոխություններ իրականացնել:


«Այստեղ կան ազնիվ մարդիկ, մարդիկ, որոնք ճանապարհ են անցել, ունեն լրջագույն փորձ և կառավարման համակարգում, և ընդդիմության մեջ, և ունեն հստակ տեսլական, թե ինչ կարելի է անել երկիրը այս վիճակից հանելու և զարգացման ճիշտ ճանապարհի վրա դնելու համար: Մենք ծրագիր ներկայացրել ենք, դա անվանել ենք 365 օր՝ ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց»,- նշեց Օսկանյանը:

Դիտվել է՝ 960

Մեկնաբանություններ